fbpx
Իրավական

14:40 6/9/2019

Մեղադրանք է առաջադրվել «Դվին» ռեստորանի երեք աշխատակցի

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որոնք, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Վերեվ