fbpx
Աշխարհ

Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է առևտրի կանոնները խախտելու մեջ

ԱՄՆ-ն Չինաստանի համար արտահանման վերահսկման նոր կանոններ սահմանելով և սահմանափակելով ներդրումները ՝խախտել է ազատ առևտրի կանոնները, դա պետք է ուղղել, երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։

«ԱՄՆ-ն դեպի Չինաստան արտահանման վերահսկման նոր կանոններ է սահանել, սահմանափակել է ներդրումները Չինաստանում՝ լրջորեն խախտելով ազատ առևտրի կանոնները և վնաս հասցնելով Չինաստանի օրինական իրավունքներին և շահերին, դա պետք է ուղղվի», – ասել է Վան Ին։

Նա նաեւ նշել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները կայուն զարգացման ուղի վերադարձնելը բխում է ոչ միայն Չինաստանի և ԱՄՆ-ի շահերից, այլև միջազգային հանրության ակնկալիքներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ