Դերասանուհի Անջելինա Ջոլին նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին մեղադրել է ընտանեկան բռնության համար, գրում է Variety ամսագիրը։
Տեղեկությունների համաձայն՝ Ջոլին հայց է ներկայացրել Փիթի դեմ, որը բացահայտում է 2016 թվականին ինքնաթիռում դերասանների եւ նրանց երեխաների միջեւ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության նոր մանրամասները։
Հայցադիմումում նշված է, որ վեճի ընթացքում դերասանը խեղդել է երեխաներից մեկին եւ բռունցքով հարվածել մյուսին, ինչպես նաեւ բռնել Ջոլիի գլխից եւ թափահարել, որից հետո հրել է պատին:
Ջոլիի ներկայացուցիչները՝ դերասանուհու կողմից ֆրանսիական Chateau Miraval կալվածքում, առանց դերասանի համաձայնությունը ստանալու, իր բաժնեմասը վաճառելու վերաբերյալ հայցին հակընդդեմ հայց են ներկայացրել: