fbpx
Հասարակություն

Գոհար Ավետիսյանը մեղադրվել է գրագողության մեջ

Լրագրող Քսենյա Սոբչակը դիմահարդար Գոհար Ավետիսյանին մեղադրել է գրագողության մեջ։  Ապրիլի վերջին լրագրողը մեկնարկել է Սոբչակի մեթոդի դասընթացը։ ՌԴ նախագահի նախկին թեկնածուն պատմում է, թե ինչպես գումարը և հաջողությունները ներգրավել կյանք։ Դասընթացի արժեքը տատանվում է 12 000-ից 600 000 ռուբլի: Օրերս ոճաբան Գոհար Ավետիսյանը բաժանորդների հետ կիսվել է բարի լուրով։ Մեկնարկում է նրա անձնական դասընթացը։ Սոբչակին վրդովեցրել է «Գոհարի մեթոդ» անվանումը։

«Մեթո՞դ։ Օ՜, ինչ-որ տեղ ես արդեն լսել եմ նման անվանում… Որտե՞ղ։ Եթե չես կարողանում մտածել, ապա գողացիր Սոբչակից», – Telegram-յան ալիքում գրել է հեռուստահաղորդավարուհին։

Սակայն, Քսենիայի բաժանորդներից ոմանք չեն կիսել նրա հեգնանքը: «Անհաջող գրառում, մեթոդ բառը կարող է օգտագործվել ցանկացածի կողմից», «Մեթոդ բառը արտոնագրվա՞ծ է», – գրել են համացանցի օգտատերերը:

Բայց եղել են նաև այնպիսիք, որոնք աջակցել են Քսենիա Անատոլեւնային։ «Ո՞րն է նրա մեթոդը: Դանակի տակ պառկելն ու ճարպը հեռացնե՞լը։ Ոչինչ չհասկացա», «Ուղղակի ծիծաղելի է։ Նախ՝ վիրաբույժի գովազդ, իսկ հիմա՝ մեթոդ», «Մի բան պարզ է՝ դիմահարդարման դասընթացները վատ են վաճառվում, հիմա բոլորին սովորեցնում է նիհարել, բայց փողի համար։ Շատ ծիծաղելի է թվում»,- քննադատել են Գոհարին։ Ավելի վաղ Ավետիսյանի նիհարելու դասընթացը ծաղրի էր ենթարկել նրա նախկին ամուսինը՝ Վահիկ Մարտիրոսյանը։ «Ինձ մի տեսանյութ ուղարկեցին, որը պատմում էր, թե ինչպես մարդիկ ինքնուրույն չեն կարողացել նիհարել և դիմել են վիրաբույժների օգնությանը, բայց այդուհանդերձ փորձում են հետաքրքրել հանրությանն իրեն նիհարելու ծրագրերով։ Ես ձեզ կասեմ, թե ինչպես եմ նիհարել … Իմ գաղտնիքները … Բլա բլա … Դա պարզապես սրտխառնոց է առաջացնում։ Որքա՞ն երկար կարող եք շարունակել ստել ինքներդ ձեզ և ձեր բաժանորդներին: Հուսով եմ խիղճ ու քաջություն կունենաք մի օր խոստովանելու, որ դուք, սիրելիներս, վիրահատվել եք»,- հայտարարել էր Վահիկը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ