fbpx
Աշխարհ

Մեքսիկան կանգնեցրել է միգրանտների քարավանը ԱՄՆ-ի սահանի մոտ

Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել են դեպի ԱՄՆ ընթացող՝ հազար մարդուց բաղկացած քարավանը Կենտրոնական Ամերիկայի երկրներից: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Քարավանը, որտեղ կան բազմաթիվ կանայք և երեխաներ, կանգնեցրել են ոստիկանության ուժերն ու զինվորականները, որոնք առանց զենքի այն ուղեկցել են արագընթացիկ խճուղում՝ Տապաչուլա քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Մեքսիկայի համանուն նահանգում:

Իրադարձությունները տեղի են ունեցել այն պահին, երբ Վաշինգտնում ԱՄՆ-ի կողմից մեքսիկական ապրանքների մաքսերի սահմանման հարցն էր քննարկում Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսերը 5 տոկոսի չափով կկիրարկվեն հունիսի 3-ից և կաճեն՝ մինչև երկրի կողմից նրա տարածքով ԱՄՆ գնացող միգրանտների խնդիրի լուծումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ