Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն անցկացնել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

47396444_10156890218755421_2190667117504757760_n

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Մեյը նշել է, որ քվեարկությունը հաջորդ շաբաթ չի կայանա։ Նրա թիմը հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում՝ երաշխավորելու փոփոխությունների իրագործումը, որոնք պահանջում են բրիտանացի օրենսդիրները։

Մեծ Բրիտանիային 33 օր է մնում ԵՄ կազմից դուրս գալու համար։ Brexit-ը նախատեսված է մարտի 29-ին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ