fbpx
Սպորտ

Մեզ լավ ֆուտբոլիստներ ու խաղացողներ են պետք. Անչելոտի

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի պլանների մասին:

Մարզիչը նշել է, որ ակումբի ղեկավարությունը իրեն հավաստիացրել է, որ կուժեղացնեն կազմը:

«Նոր խաղացողներ գնելու համար կվաճառե՞նք հներին։ Ո՛չ։ Մեզ լավ ֆուտբոլիստներ են պետք ու խաղացողները, որոնց հետ պայմանագիր կկնքենք, լավը կլինեն։ Նշանակություն չունի, երիտասարդ են նրանք, թե տարիքով, փորձառու, թե անփորձ։ Կարևոր է միայն այն, որ նրանք լավ ֆուտբոլիստներ լինեն։ Անունները, որ հնչում են մամուլում նույնն են, ինչ նրանք, երբ հնչում էին իմ՝ «Նապոլիում» եղած ժամանակ»,-ասել է Անչելոտին։

Մարզիչը նաև հավելել է, որ իրեն Խամես Ռոդրգեսը որպես խաղացող շատ է դուր եկել:

«Երբ հեռացա «Ռեալից», Խամեսն ինձ հետևեց «Բավարիայում»։ Ասում էին, թե կհետևի ինձ «Նապոլիում», իսկ հիմա, ըստ շշուկների, նա տեղափոխվելու է «Էվերթոն»։ Անկեղծ կասեմ, նա ինձ շատ է դուր գալիս։ Բայց նա «Ռեալի» խաղացող է, ու, կարծում եմ, որ այնտեղ էլ կմնա»:

Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ