fbpx
Սպորտ

Մեզ մոտ դժվար փուլեր եղան, բայց մենք պետք է ջանք չխնայենք ու ավելի լավը դառնանք. Գրիզման

«Բարսելոնայում» իր ելույթների և նոր թիմում հարմարվելու մասին մասին է խոսել Անտուան Գրիզմանը:

«Մեզ մոտ դժվար փուլեր եղան, սակայն պիտի անընդհատ ավելացնենք և դառնանք ավելի լավը: Թիմում կան նոր խաղացողներ, որոնք պետք է հարմարվեն նոր թիմին:

Այստեղի ֆուտբոլը տարբերվում է «Աթլետիկոյում» խաղացածից: Այժմ ես ուրիշ դիրքում եմ հանդես գալիս, և փորձում եմ թիմային ֆուտբոլ խաղալ:

Եթե հնարավորություն է լինում նաև գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել, օգտվում եմ առիթից»:

Հիշեցնենք, որ Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ