fbpx
Աշխարհ

Մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին․ Ստոլտենբերգ

Ժամանակակից աշխարհում ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերը անկանխատեսելիությունն է։ Այս մասին ГОЛОС АМЕРИКИ-ի հետ հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ սառը պատերազմի ժամանակ հստակ էր, թե որն է մարտահրավերը։ Հիմա ավելի շատ են տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները։

«Դժվար է կանխատեսել։ Դժվար է կանխատեսել չկանխատեսվածը։ Ինչևէ, մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա թե ինչու մենք պետք է լինենք ճկուն և պատրաստ՝ արձագանքելու նոր ճգնաժամի առաջացման դեպքում»,- ասել է նա։

Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ն նորից պետք է ադապտացվի, մասամբ՝ այն պատճառով, որ Ռուսաստանը դառնում է ավելի համառ, ապօրինաբար անեքսիայի է ենթարկել Ղրիմը։

«Բայց դա նույնպես կապված է այն բանի հետ, որ մենք տեսնում ենք նոր սպառնալիքներ, նոր խնդիրներ՝ կիբեռզենք, հիբրիդային զենք, ինչպես նաև Չինաստանի վերելք։ Պետք է հասկանալ ուժերի համաշխարհային հավասարակշռության փոփոխության հետևանքները մեր անվտանգության համար։ Կան նոր հնարավորություններ, բայց կան նաև ակնհայտ խնդիրներ։

Չինաստանն աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն ունի։ Նրանք արդիականացնում են իրենց զինված ուժերը։ Վերջերս ցուցադրվեցին նոր հիպերձայնային միջմայրցամաքային հրթիռներ։ Բացի այդ, մենք, հասկանալի է, պետք է ամբողջովին գիտակցենք հետևանքները»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ