fbpx
Սպորտ

Մեզ պետք են խաղացողներ, ովքեր դուրս կգան խաղադաշտ և կթելադրեն խաղը. Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հուսով է, որ գերմանական ակումբը մեծ ձեռքբերումներ կունենա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Մենք պետք է մեծ ձեռքբերումներ ունենանք: Երիտասարդ ֆուտբոլիստներ ունենալը շատ լավ է թիմի համար, սակայն մեզ պետք են խաղացողներ, ովքեր դուրս կգան խաղադաշտ և կթելադրեն խաղը:

«Բորուսիայի» հետ հանդիպումը մեզ համար մեծ դաս կլինի: Պետք է աշխատենք մեր սխալների վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նշենք, որ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 0:2 հաշվով պարտվեց «Բորուսիային»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ