fbpx
Կառավարություն

Մհեր Գրիգորյանը՝ աջ ղեկով մեքենաների ղեկային փոփոխությունը ՀՀ-ում իրականացնելու մասին

Մենք պետք է հասկանանք՝ աջ ղեկի տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Որոշակի անհանգստություն կա այդ հարցի հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, որն ինքնին պարունակում է վտանգներ, եթե այդ փոփոխությունը չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, հանրային վտանգ է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ իմաստով իրենք բացառություն են արել, տրամադրել են ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում։

«Բայց միևնույն ժամանակ օրակարգում մնաց մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստում որոշվել է թույլատրել աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները առանց ղեկը փոխելու ներմուծել Հայաստան և այստեղ իրականացնել ղեկային համակարգի փոխարինում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ