Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը սահմանազատվում է թուջե սյուներով, իսկ հետո հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթ կլինի։
Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը Արամ Դաննիելյաը։
«Մհեր Մկրտչյանի անվան հրապարակն է Կոմիտաս 1 հասցեում, սահմանազատվում է գեղեցիկ թուջե սյուներով, իսկ հետո հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթ կլինի և ասֆալտապատ այս հատվածը կվերափոխվի մարդկանց համար հաճելի միջավայրի։
Այլևս անցյալում է խառնիճաղանջ վարձով մեքենարի և շինտեխնիկայի կողմից այս հատվածը գրավելու ժամանակները։
Հ․Գ ընդունվում են ներդրումային առաջարկներ մասնավոր հատվածի կողմից ստորգետնյա կայանատեղի կառուցելու հետ կապված»,-գրել է նա։