fbpx
Սպորտ

Մի կաթիլ մեղրի պատմություն՝ կատալոնական մոտիվներով

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բանակցություններ սկսել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերի վերաբերյալ, այն դեպքում, երբ 32-ամյա ֆուտբոլիստը որոշի լքել կատալոնական ակումբը: Այդ մասին հայտնում է ESPN-ը:

Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: Միևնույն ժամանակ, ըստ ESPN-ի, համաձայնագիրը պարունակում է մի կետ, որի համաձայն հարձակվողը կարող է անվճար հեռանալ թիմից այս մրցաշրջանի ավարտին:

Ավելի վաղ Մեսսիի «Բարսելոնայից» հեռանալու մասին տեղեկացրել էր La Gazzetta dello Sport-ը: Հրապարակման համաձայն, արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է այն ամենից, ինչ կատարվում է թիմում:

ESPN- ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ անգլիական ակումբը Մեսսիի համար կարիերայի առաջնային տարբերակ կլինի, եթե նա հեռանա «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստը լավ հարաբերություններ է պահպանում «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի, թիմի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյի և գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Ինչի՞ց սկսվեց այս ամենը․․․

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ակումբի սպորտային տնօրենն է, հարցազրույց է տվել, որում նա նշել է, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին գոհ նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից։

Մեսսին դժգոհ է մնացել Աբիդալի այդպիսի հայտարարությունից և արձագանքել հանրային տիրույթում ( Instagram):

«Եթե նման խոսքեր եք ասում խաղացողների մասին, ապա պետք է տաք հստակ անուններ: Հակառակ դեպքում, դուք բոլորին վարքաբեկում եք և ինչ-որ բան ասում, ինչը ճիշտ չէ: Նման որոշումների համար պատասխանատուները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց համար: Բոլորը պետք է պատասխանատու լինեն իրենց առաջադրանքների համար և մտածեն իրենց որոշումների մասին: Խաղացողները պատասխանատու են դաշտում կատարվածի համար: Երբ ինչ-որ բան սխալ է գնում, մենք առաջինն ենք ընդունում դա», – գրել է Մեսսին Instagram-ի իր էջում:

Մեսսին ու Պիկեն վիճել են Բարսելոնայի մարզմանը

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին և պաշտպան Ժերար Պիկեն վիճել են իրար հետ թիմի մարզման ժամանակ, հայտնում է AS-ը։

Վիճաբանությունը տեղի է ունեցել նախորդ երեքշաբթի կայացած մարզման ժամանակ։ Ֆուտբոլիստները միմյանց հետ խոսել են բարձր տոնով։ Թեթևակի լարվածությունից հետո Մեսսին ու Պիկեն հանգստացել են։

«Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է։ Կատալոնական ակումբը երեք միավորով հետ է մնում առաջատար Մադրիդի «Ռեալից»։

Աբիդալը չի լքի զբաղեցրած պաշտոնը

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը չի լքի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։ Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուի, ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուի և ֆրանսիացու հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Աբիդալը շարունակելու է պաշտոնավարել։ Հանդիպման նպատակն է եղել քննարկել թիմում վերջին երկու օրերին տիրող իրավիճակը Աբիդալի հայտարարությունից հետո, որը կապված էր նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ։

Գվարդիոլան կարծում է, որ Մեսսիի հեռանալը Բարսայի վրա կազդի այնպես, ինչպես Ռոնալդուի հեռանալը` Ռեալից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ «Բարսելոնան» հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո կբախվի այն նույն խնդիրներին, ինչ Մադրիդի «Ռեալը»` Ռոնալդուի հեռանալուց հետո.

«Ռեալի» դժվարությունները Ռոնալդուի հեռանալուց հետո՞. դա անխուսափելի է, քանի որ այդպիսի ֆուտբոլիստները չափազանց կարևոր են: Երբ Մեսսին հեռանա «Բարսելոնայից», ակումբին ևս ժամանակ անհրաժեշտ կլինի ադապտացիայի համար: Այս տղաները մրցաշրջանի ընթացքում 40-50 գոլ են խփում, այնպես որ նման հետևանքներն անխուսափելի են»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք` Ռոնալդուն 2018 թվականից է հեռացել «Ռեալից»: Առանց պորտուգալացու առաջին մրցաշրջանում «սերուցքայինները» միայն հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:

Չեմ պատրաստվում կյանք սովորեցնել Մեսսիին․ Սետյեն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի և կատալոնական ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի միջև հեռակա բախումը․

«Այս իրավիճակը ազդում է մամուլի վրա, բայց ոչ՝ իմ: Ես կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա, և աշխարհի յուրաքանչյուր ակումբում խնդիրներ կան: Կան բաներ, որոնք ես չեմ կարող վերահսկել: Խոսեք ինձ հետ ֆուտբոլի մասին, մնացածը ինձ չի հետաքրքրում:

Մեսսին ունի փորձ և իրավունք անելու այն, ինչ ուզում է: Ես չեմ պատրաստվում կյանք սովորեցնել նրան: Իմ խնդիրն է նրանց երջանիկ տեսնել ակումբում: Մնացածը ինձնից կախված չէ », – Սետյենի խոսքերն է մեջբերում AS-ը:

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Խոսե Կարասկոն մտավախություն է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարող է լքել կատալոնական ակումբը․

«Նա իրեն իր տեղում չի զգում: Երկար տարիներ դիտում եմ Մեսսիին, ինձ դուր է գալիս նրա խաղը: Բայց առաջին անգամ եմ տեսնում նրան մեկ ոտքով Բարսելոնայի սահմաններից դուրս: Երբեք դա ստիպված չեմ եղել ասել», – մեջբերում է Կարասկոյին El Chiringuito TV-ին:

Բացի Սիթիից, Մեսսիին հավակնում են ևս երկու ակումբներ

Հայտնվել են ևս երկու հավակնորդներ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Gazzetta Dello Sport-ը։ «Ինտերը» և ՊՍԺ-ն կատալոնական ակումբը լքելու դեպքում պատրաստ են Մեսսիին աստղաբաշխական աշխատավարձ և հիանալի թիմով ապահովել:

Ի՞նչ ենք կարծում մենք․․․ Դժվար թե այս ամբողջ պատմությունը սկսվեց միայն Աբիդալի խոսքերից։ Հավանական է, որ ակումբի ներքին խոհանոցում որոշ խմորումներ են ընթանում վերջին շրջանում կամ էլ պարզապես մարզական մամուլն ամեն ինչ ուռճացնում է։ Հետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը․․․

Գրում է ArmSport-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ