Քաղաքականություն

Մի միտք էր տանջում, ինչի՞ ես չեմ հավատում Արթուր Բաղդասարյանին ու իր թիմակիցներին․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«2008 թվականի փետրվար ամիսն էր, պատահաբար անցում էի Օպերայի մոտակայքով, և հանկարծ նկատեցի, որ Արթուր Բաղդասարյանը բավականին բազմամարդ հանրահավաք է անցկացնում…

Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ մասնակցեցի այդ հանրահավաքին։ Արթուրն ու թիմակիցները քարուքանդ արեցին օրվա իշխանություններին, վերջում էլ օեկականներից մեկը պոետիկ վերջաբան տվեց այդ ամենին՝ թե բա. դռները բացե‘ք գարուն է գալիս, ու Սերժն է լալիս, ինչու՞ է լալիս, Արթուրն է գալիս։

Եվ այդ խիստ «գեղարվեստականցված» մթնոլորտում ինձ մի միտք էր տանջում, ինչի՞ ես չեմ հավատում այս մարդուն ու իր թիմակիցներին, երբ նրանք տալիս են ճշգրիտ գնահատականներ, Արթուրը երիտասարդ ու առաջդեմ հռետոր է, և այլն, և այլն։ Հետո պետք է հասկանայի, որ մարդու մոտ վերլուծական մտքից բացի, կա նաև երևույթներին ու անձերին ինչ-որ ներքին ձայնով զգալու հատկություն, որը տվյալ դեպքում վերծավում է քաղաքական զգացողության։

Եվ այս ողջ տարիների ընթացքում, ես հաճախ եմ առաջնորդվել քաղաքական զգացողությամբ, նույնիսկ այն դեպքերում, երբ փաստերը շատ խոսուն են եղել, բայց քաղաքական զգացողությունը ինձ ստիպել է, որ ես նաև պետք է հասկանամ, արդյոք ինչ-որ մի տեքստ հնչեցնողը իր էությամբ համապատասխանում է տվյալ տեքստի բովանդակությանը, թե՞ ոչ։

Սա առաջին հայացքից միգուցե ոչինչ չասող բան է, բայց իրականում այն ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև հենց այդտեղից է սկսվում հասարակության ու քաղաքական էլիտաների կապի խզումը, երբ ձևի մեջ չի լինում բովանդակություն։

Այսօր էլ կան տարբեր քաղաքական միավորներ, հասարակական կազմակերպություններ, անհատ գործիչներ, որ իրենց մատուցում են սկզբունքայնության ամենաբարձր դիրքերից, բայց կրկին իմ քաղաքական զգացողությունը թույլ չի տալիս հավատալ նրանցից շատերի բովանդակությանը»։

2008թվականի փետրվար ամիսն էր, պատահաբար անցում էի Օպերայի մոտակայքով, և հանկարծ նկատեցի, որ Արթուր Բաղդասարյանը…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Zondag 1 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ