Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել «Մի՛» մնա տանը խորագրով, որտեղ հայ հայտնի և ճանաչված դեմքերը կրկնում են «Մի՛» մնա տանը արտահայտությունը և ասում հասարակության կողմից ամենահաճախ կրկնվող պատճառաբանությունները տանը չմնալու:
Նախարարը տեսանյութին կից գրել է.
‼️Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․
համավարակի տարածումը՝ նույնպես․․․
Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։
#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը #ՓրկիրԿյանքեր
