fbpx
Աշխարհ

Ռոման Աբրամովիչը թունավորման ախտանշաններ է ունեցել․ նա մի քանի ժամով կորցրել է տեսողությունը․ աղբյուր

Միլիարդատեր ու հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը թունավորման ախտանշաններ է ունեցել։

Այս մասին հայտնել է WSJ-ն, որի տվյալը հաստատել է լրագրող Շոն Ուոլքերը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Ռոմանը մի քանի ժամով կորցրել է տեսողությունը և բուժվել Թուրքիայում», – ասել է աղբյուրը Ուոլքերին, իսկ վերջինս այս մասին գրել է Twitter-ում։

Լրագրողը գրել է նաև, որ այս ամիս Աբրամովիչը հանդիպումներ է ունեցել և՛ Զելենսկու, և՛ Պուտինի հետ ու այժմ գտնվում է Ստամբուլում, որ մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ