fbpx
Խորհրդարան

14:50 13/5/2019

Մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից. Ռուբեն Ռուբինյան

Մայիսի 13-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրին, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորների մեքենաները և պայուսակները հատուկ ստուգում անցնում: Հարցին ի պատասխան, Ռուբինյանը նշեց, որ բոլոր պատգամավորներինն էլ ստուգում են` հաշվի չառնելով` իշխո՞ղ, թե՞ ընդդիմադիր թևից:

«Մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից», – ասաց պատգամավորը` հավելելով, որ կարդացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումն այդ մասին, սակայն դա համարում է չափազանցություն, քանի որ իր պայուսակը ևս ստուգում են, ոչ միայն ընդդիմադիրներինը:

 

Վերեվ