fbpx
Աշխարհ

Մի խումբ վենեսուելացի զինծառայողներ Մադուրոյին չեն ընդունում որպես նախագահ

Պերուում գտնվող վենեսուելացի մի խումբ զինծառայողներ չորեքշաբթի երեկոյան հայտարարել են, որ Նիկոլաս Մադուրոյին որպես երկրի նախագահ չեն ընդունում: 

Ինչպես հայտնում է NTN24 հեռուստաալիքը, զինծառայողների ուղերձն ընթերցել է բոլիվարական գվարդիայի ավագ լեյտենանտ Խոսե Հիդալգոն, որն ավելի վաղ Վենեսուելայում դավադրության մեղադրանքով ձերբակալվելուց հետո փախել էր բանտից: Մադուրոյի հրամանով նա և նրա զինակիցները հեռացվել էին զինված ուժերից: 

«Մենք չենք ճանաչում Նիկոլաս Մադուրոյի՝ Վենեսուելայի նախագահ և զինված ուժերի գերահույն հրամանատար: Բացի այդ, զգուշացնում ենք միջազգային հանրությանը հանրապետության նախագահի պաշտոնի յուրացման մասին», – ասել է Հիդալգոն պերուական UCI հեռուստաալիքի եթերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ