ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ ճնշում գործադրելով նախագահ Մադուրոյի վրա:
Մայք Փենսը նշել է, որ պատժամիջոցները սահմանվում են վենեսուելական նավթային ընկերության 34 նավերի նկատմամբ, որոնք անցած ամիս նավթ էին տեղափոխել Կուբա:
Նա նաև ավելացրել է, որ Վենեսուելայի նախագահը պետք է պատասխան տա Վենեսուելայի ժողովրդին ցավ պատճառելու համար:
Վենեսուելայի իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարել են, որ ԱՄՆ-ի այս քայլն անընդունելի է: Նրանց կարծիքով դա հանցագործություն է և նրանք կպատասխանեն դրանց իրավական ճանապարհով:
