Իրավական

Միքայել Մինասյանի պնդումները լուրջ չեն․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ճեպազրույցի ընթացքում խոսեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտնի հայտարարության մասին՝ Արարատ Միրզոյանի վերաբերյալ։

Մինասյանը տեսաուղերձի ժամանակ փաստաթուղթ էր հրապարակել ու պնդել, որ ԱԺ նախագահը Թուրքիայի գործակալ է։ Որպես իր պնդման ապացույց նա հենց այդ փաստաթուղթն էր ներակայցնում։

Հակոբյանը նշեց, որ Մինասյանի պնդումները իրենց մեջ որևէ լրջություն չեն պարունակում։ Հակոբյանի խոսքով՝ այդ փաստաթղթում խոսք է գնում Հայաստանի ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին։

Փաստթղթի վերաբերյալ՝ Միրզոյանի կողմից իրավական գործընթաց սկսելու վերաբերյալ Հակոբյանն ասաց, որ կարծում է, եթե կան հիմքեր, ապա պետք է տրվի իրավական ընթացք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ