Միասնաբար պետք է ձեռնարկենք քայլեր՝ փրկելու միլիոնավոր կյանքեր. Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում

Հրապարակող՝

«Մենք գնում ենք Գեղարդից հաղթանակ ուզելու». «Մենք» դաշինքն Արմավիրում է

Ամենադիտվածներ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հաձնաժողովի 62-րդ նստաշրջանում: Նախարար իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Միասնաբար պետք է ձեռնարկենք քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան:

Այսօր Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունեցա ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում:

Ելույթիս մի մասը հայերենով ներկայացնում եմ ստորև։

[…]Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որն սովորական պահեստային փաստաթուղթ չէ: Ավելին, անհրաժեշտություն կա ձեռնարկելու քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան:

Խորապես համոզված ենք, որ թմրամիջոցներից զերծ աշխարհի մեր ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միայն իրազեկության բարձրացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով: Այս առումով, համընդհանուր Կայուն զարգացման նպատակների համար 2030 օրակարգի խթանումը և Կայուն զարգացման նպատակների պատշաճ իրականացումը առանձնահատուկ նշանակություն ունի:

Հայաստանը կայուն զարգացման նպատակների իրականացման խթանումը համարում է առաջնային կարևոր գործիք, ապահովելով ներգրավված ներքին բարեփոխումների իրականացումը, որը հիմնված է ոչ խտրական մոտեցման վրա` «Չանտեսել ոչ մեկին» կարգախոսի շրջանակում:[…]»:

 

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1177367229090961/

Ամենաթարմ