Գիտություն

ՄԻԱՎ-ը 2021-ին կլինի բուժվող հիվանդություն

Գիտնականները  խոստացել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակել արդեն 2021 թվականին: Երեք պատվաստանյութերի՝ HVTN 702-ի, Imbokodo-ի և Mosaico-ի կլինիկական փորձարկումների աշխատանքները մոտ են ավարտին: Այս մասին ասել է Սան Ֆրանցիսկոյի առողջապահության դեպարտամենտի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի ղեկավար Սյուզան Բուխբինդերը:

Պատվաստանյութերից HVTN 702-ը ստեղծված է RV144 պատվաստանյութի հիմքի վրա, որը հնարավորություն տվեց Հարավային Աֆրիկայում 30 տոկոսով նվազեցնել վարակի տարածումը: Իսկ  Imbokodo-ի փորձորկումները իրականացվում են Հյուսիսային Աֆրիկայում:

Այս պատվաստանյութը կարող է արդյունավետ պայքարել մեծ թվով շտամների դեմ: Իր բաղադրությամբ այս վակցինային նման է Mosaico-ն, որն էլ փորձարկվում է Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում:

HVTN 702-ի և  Imbokodo-ի փորձարկումները կավարտվեն 2020-2021 թվականների ընթացքում, իսկ Mosaico-ի փորձարկումը՝ 2023-ին:  Ըստ փորձագետների՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար պատվաստանյութի էֆֆեկտիվությունը պետք է լինի 50%-ից ոչ պակաս: Եթե այդ պատվաստանյութը գրանցի նման ցուցանիշներ, ապա դա կլինի բեկումնային քայլ ժամանակակից բժշկությունում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ