fbpx
Արցախ

Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքի մասին գրառմամբ տեսանյութ է հրապարակել

«Սիրելի ՛ հայրենակիցներ
Հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը:

Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման և աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության գործընթացը՝ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն:

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ ընդունեք ջերմ շնորհավորանքներս»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ