Սպորտ

Միայն մի բան է, որ քեզ ծույլ է դարձնում ՝դա կուշտ փորն է. Խաբիբ

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է Դաստին Պորյեի հետ մենամարտից առաջ ունեցած զգացողությունների մասին:

«Սեպտեմբերի 7-ին արծիվը դուրս է գալու որսի, բայց ոչ սովորական, այլ սոված արծիվը: Դրանք երկու տարբեր գազաններ են։ Միայն մի բան է, որ քեզ ծույլ է դարձնում՝ դա կուշտ փորն է: Բայց իմ դեպքում իհարկե այդպես չէ։ Այնպես որ, առաջին հերթին ես դեռ պետք է թռչեմ, իսկ հետո… Ոչինչ չի փոխվել, մարզիչ: Մենք կանենք այնպես, ինչպես միշտ ենք անում: Դուրս կգանք որսի և կբռնենք զոհին»,-հայտարարել է Խաբիբը։

Տեղեկացնենք,որ սպասված մենամարտը տեղի կունենա Աբու Դաբիում ՝սեպտեմբերի 7-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ