fbpx
Հասարակություն

Միայն սփյուռքի մասնագիտական ներուժի ներգավմամբ է հնարավոր ապահովել երկրի զարգացումը, Սինանյան

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջում գրված է․

«Պատերազմի ողջ ընթացքում «իԳործ» ծրագրի շուրջ 5 տասնյակ սփյուռքահայ մասնագետները տարբեր գերատեսչություններում ծավալել են ակտիվ գործունեություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մինչև Առողջապահության նախարարություն:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց գործունեությունը, առաջարկներն ու կարծիքները:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ միայն սփյուռքի մասնագիտական ներուժի ներգավմամբ է հնարավոր ապահովել երկրի զարգացումը»:

https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1338853913133604?__cft__%5B0%5D=AZVesmCgpDv9tLLNSZOX2f15nYNzV41lLOrZikHUDzqdEfjY0AQe4C9QLukJEB6xX1D3ahIMl15Q9lZUxZOVRvUkeAX75h8NZWjSgv2-EZAmEggM_GhhMxmFNDUpH4NsCCWD-Xu2jm9N78gJ_b_fEffT&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ