fbpx
Խորհրդարան

Միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան. Լիլիթ Ալեքսանյան

Ազգային ժողովում նոյեմբերի 18-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել է նաև Կռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Թեկնածուներից էր նաև կառավարության կողմից առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը, ով խորհրդարանում իր ելույթի ժամանակ առաջարկեց ընդլայնել պաշտոնյաների փոխկապակցված անձանց ցանկը՝ դրանում ներառելով նաև ընտանիքի անդամ չհանդիսացողներին:

«Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան: Ունենք պրակտիկա, երբ տարբեր միջոցներ գրանցվում են ընտանիքից դուրս մարդկանց անուններով: Շատ կարևոր է բացահայտել, թե ովքեր են այդ անձինք: Միևնույն ժամանակ դա չի կարող լինել հստակ կարգավորմամբ և չի կարող լինել բոլորին վերաբերող կարգ, բայց առանձին դեպքերում գուցե կարիք լինի, որ հայտարարագիր ներկայացնեն նաև անձինք, ովքեր չեն հանդիսանում ընտանիքի անդամներ», – հավելեց Լիլիթ Ալեքսանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ