Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել։
Նշվում է, որ կորոնավիրուսով այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10295 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 944 դեպք: Կատարվել է 28 247 թեստավորում: