fbpx
Աշխարհ

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ 2020թ-ին չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում մարտի 5-ին:

Բլումբերգն ընդգծել է, որ լրջորեն է մտածել նախագահական մրցավազքի մասին, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Միլիարդատերը նաև վստահություն է հայտնել այն հարցում, որ հաղթանակի հույս կունենար, եթե իր մրցակիցը լիներ ԱՄՆ գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը:

«Ամեն օր, երբ ես կարդում եմ նորությունները, ավելի ու ավելի եմ անհանգստանում Սպիտակ տան անբավարար աշխատանքի պատճառով: Ես գիտեմ, որ մենք՝ որպես երկիր, կարող ենք հասնել ավելի մեծ հաջողության: Եվ ես հավատում եմ, որ ընտրություններում կհաղթեի Դոնալդ Թրամփին: Բայց ես պարզ գիտակցում եմ, թե որքան դժվար է այսպիսի մրցակցության պայմաններում լինել դեմոկրատների թեկնածուն»,-ընդգծել է Բլումբերգը:

Գործարարի խոսքերով` իր ուժերը կկենտրոնացնի երկրին օգնելու գործում:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ