ՏՏ

Microsoft-ի խոցելիության պատճառով ռուսական շուրջ 40 ընկերություններ հարձակումների են ենթարկվել

Microsoft Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության պատճառով շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակումների են ենթարկվել:

««Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն արձանագրում են, որ կորպորատիվ ցանցեր ներխուժելու համար այդ խոցելիությունների օգտագործման փորձերի թիվն աճում է: Ռուսաստանում արդեն շուրջ 40 ընկերություն է հարձակման ենթարկվել»,- հայտնել են ընկերությունից:

Փորձագետների տվյալներով՝ չարագործները խոցելիություններն օգտագործում են գաղտնի տվյալներ գողանալու համար:

Ավելի վաղ Microsoft-ից հայտնել էին, որ հաղորդագրությունների փոխանակման և համատեղ աշխատանքի Exchange Server ծառայությունում, որը լայնորեն օգտագործվում է կորպորատից հատվածի կողմից, 4 խոցելի կետեր են հայտնաբերել:

Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ