fbpx
Էկո

Microsoft-ի նոր հարթակը հնարավորություն կտա հետևել երկրի էկոհամակարգին

Microsoft-ը ստեղծել է նոր համակարգ, որը հնարավորություն կտա մարդկանց հետևել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին: Համակարգը անվանվել է «Մոլորակային համակարգիչ», որը հիմնված է արհեստական բանականության վրա և իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ:

Այս հարթակը վերլուծում է տվյալների հսկայական քանակ և այդ ստացած տեղեկությունը հնարավորություն է տալիս հետևել էկոհամակարգի փոփոխություններին և ընդունել բնական պաշարների օգտագործման ավելի ռացիոնալ որոշումներ:

Հարթակը ստեղծելիս Microsoft-ը համագործակցել է Esri ընկերության հետ:

Հայտնենք, որ այս հարթակի ստեղծումը Microsoft-ի գլոբալ էկոլոգիական նախաձեռնության շարունակությունն է:

Այս մասին հայտնում է planet-today.ru-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ