fbpx
Մշակույթ

«Երաժշտական գործիքներ Հայաստանին»․ բարեգործական երեկո՝ մարզերի երեխաներին օգնելու նպատակով

Հուլիսի 9-ին կկայանա «Երաժշտական գործիքներ Հայաստանին» բարեգործական նախագծի երեկոն։

Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում բացված՝ միջոցառման մասին էջից։

Նշվում է, որ այս նախագծի նպատակն է ապահովել սահմանամերձ գյուղերի և մարզերի երեխաներին երաժշտական գործիքներով` դրանով իսկ նպաստել դասական ու ազգային երաժշտության զարգացմանը Հայաստանում և Արցախում:

«Բազմաթիվ երաժշտական դպրոցներում գործիքների թիվը այնքան սուղ է , որ երեխաները հերթագրվում են պարապելու համար: Այդ, իսկ պատճառով մենք փորձում ենք Ձե՛ր օգնությամբ՝ գործիքների նվիրաբերմամբ կամ հանգանակությամբ, հնարավորության բոլոր սահմաններում ապահովել դպրոցներին երաժշտական գործիքներով», – ասվում է միջոցառման մասին նկարագրությունում:

Նշվում է, որ երեկոյի ընթացքում հանգանակված ամբողջ հասույթը կուղղվի երաժշտական գործիքների ձեռքբերմանը և երեխաների երաժշտական կրթության բարելավմանը։

Երեկոն կայանալու է Մոսկովյան 31 հասցեում գտնվող Բել Էտաժ Ռեստորանում: Այն մեկնարկելու է ժամը 20:00-ին։

Ձեր ներկայությունը հաստատելու համար պետք է նախապես զանգահարել +374 55-42-44-71 հեռախոսահամարով։

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ