Միգրանտների նոր քարավան է շարժվել Հոնդուրասից Միացյալ Նահանգների ուղղությամբ, հայտնում է Telesur հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով, շաբաթ միգրանտները սկսել են հավաքվել Սան Պեդրո Սուլա քաղաքի ավտոբուսի կայարանում և կիրակի վաղ առավոտյան ուղղություն են վերցրել դեպի Գվատեմալայի սահման:
Ընդհանուր առմամբ, քարավանը բաղկացած է 400 մարդուց: Ոստիկանության տվյալով, Գվատեմալայի հետ սահմանին արդեն ժամանել է 153 մարդ, նրանք սպասում են փաստաթղթերի ստուգման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ գիշեր մոտ երկու հազար հոնդուրասցի միգրանտների խումբը հատել է Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանը, որպեսզի ուղղություն վերցնի դեպի Միացյալ Նահանգներ:

