Աշխարհ

Միգուցե, հրամանագիր ստորագրեմ, որով Բայդենը չկարողանա նախագահ դառնալ․ Թրամփ

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը համակիրների հետ հանդիպման ընթացքում քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից դեմոկրատ Ջո Բայդենը։

Թրամփը նշել է, որ Բայդենի օրակարգը կփլուզի տնտեսությունն ու կոչնչացնի երկիրը։

Նա կարծիք է հայտնել, որ Բայդենը չի կարող լինել ԱՄՆ նախագահը, որից հետո կատակել է, թե հրամանագիր կստորագրի, որով նա չի կարող Միացյալ Նահանգների նախագահը լինել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ