fbpx
Իրավական

Միհրան Պողոսյանի կալանավորման որոշումը կմնա ուժի մեջ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի բողոքը:

Դատարանն, այսպիսով, ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Մինչ այդ որոշումը, Վերաքննիչ դատարանը քննել է պաշտպանի բողոքը, լսել դրա վերաբերյալ ներկայացված առարկությունները:

Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշութամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան էր ներկայացվել ապրիլի 13-ին, որը բավարարել էր ապրիլի 15-ին:

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր, եւ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձման գործընթացը շարունակում է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ