fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա. Միջադեպ ԱԺ-ում

Այսօր` սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում տեղի ունեցավ միջադեպ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ ներս մտցնել ԱԺ նիստերի դահլիճ:

Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին:

«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել ինչ է գրված, որ ըստ դրա այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,-ասաց Գորգիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ