fbpx
Քաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանը միջազգային համաժողովին բարձրաձայնել է 44-օրյա պատերազմում իրականացված ռազմական հանցագործությունների մասին

Սանկտ Պետերբուրգում Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովի բարձր հարթակից Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին։

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։

Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ:

Ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձր մակարդակի այս հարթակն ու լսարանը օգտագործել է ևս մեկ անգամ բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններին, կիրառված արգելված զինատեսակների հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական ճգնաժամին։

Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։

Ռոմանոս Պետրոսյանը խոսել է պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ