Այսօր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդես է եկել հայտարարությամբ:
Նա հայտնել է, որ միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնց ընթացքում միջազգային հանրությունն անզոր է: Ուստի ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն, և դրանք մեր երեխաներին չթողնվեն»,- ասել է նախագահը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: