fbpx
Հասարակություն

Միջազգային մրցանակ՝ Երևանի նորակառույց շենքին

2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի շենքում տեղի է ունեցել «Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի» «NOPRIZ 2019» միջազգային մրցույթը։ Այս մասին գրում է Nopriz.ru-ն։

Մրցույթին մասնակցում էին նորակառույց 550 շենքերի նախագծեր Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հարավային Օսիայից և Սերբիայից։

Մրցույթի շրջանակներում պարգևատրվեցին 19 անվանակարգերում ներկայացված նախագծերը՝ մասնավորապես «Էկոնոմ դասի բնակելի նշանակության լավագույն համալիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի, Սասնա Ծռեր փողոցի վրա գտնվող «Դավթաշեն-2» համալիրը։ Այն կառուցվել է «Ռենշին» ներդրումային ընկերության կողմից, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի հեղինակած նախագծով։

Մրցույթի հանձնաժողովում էին Նախագծողների և հետազոտողների ազգային ասոցիացիայի նախագահ ակադեմիկոս Միխայիլ Պոսոխինը, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Զուրաբ Ծերեթելին, Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը, ինչպես նաև Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ակադեմիկոսներ:

Առավել մանրամասն՝ Nopriz.ru

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ