fbpx
Սպորտ

Այսօր մեկնարկում է Sada Cup բասկետբոլի միջազգային մրցաշարը

Հունիսի 23-26-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Sada Cup միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:

Հաստատվել է նաև Sada Cup մրցաշարի խաղացանկը.

հունիսի 23-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստան-«Թիմ ԱՄՆ»,

հունիսի 24-ին՝ Իրան-Սիրիա,

հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ին, Սիրիա-«Թիմ ԱՄՆ», ժամը՝ 19:00-ին՝ Հայաստան-Իրան

հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Թիմ ԱՄՆ»-Իրան, ժամը՝ 17:00-ին, Հայաստան-Սիրիա:

Sada Cup մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ