fbpx
Հասարակություն

Գեղարքունիքի մարզում Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է 136 սուբվենցիոն ծրագիր

Շողակաթ համայնքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2021 թվականին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել 136 կենսական նշանակության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ:

Այս ծրագրերից ասֆալտապատում է նախատեսվում 36 համայնքում, մանկապարտեզի կառուցում՝ 8, խմելու ջրագծերի կառուցում՝ 19, ոռոգման ցանցերի կառուցում՝ 13, մշակույթի տների կառուցում և հիմնանորոգում՝ 7 համայնքներում: Նախատեսվում են նաեւ այլ բնույթի ծրագրեր եւ 1 բազմաֆունկցիոնալ ապաստարանի կառուցում:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ այս պահին ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին կառուցվում են Գեղհովիտի, Շատջրեքի, Լեռնահովիտի և Ջիլի դպրոցական շենքերը և Մարտունու բժշկական կենտրոնի շենքը: «Մարզը վերածվել է ակտիվ շինհրապարակի։ Շուտով կյանքի կկոչվեն նաեւ սուբվենցիոն ծրագրերը, որոնց իրականացմամբ էական դրական տեղաշարժեր կարձանագրվեն մարդկանց կենցաղում, կնկատվի կյանքի որակի էական բարելավում ամենատարբեր ոլորտներում»,- ասել է Գնել Սանոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ