Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հունվարի 19-ին միջնորդել էին բացարկ հայտնել մեղադրող դատախազներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին։
Այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց բացարկ հայտնելու միջնորդությունը։
Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին։
Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։
