fbpx
Մշակույթ

Միջացառում՝ նվիրված Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի 100-ամյակին

Հունիսի 10-ին՝ ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության հետ թանգարանում կիրականացնի «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ միջոցառման մեկնարկը կտրվի ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում կներկայացվեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահվող «Երկիր Նաիրի» վեպի նկարազարդումներից (Յուրի Բաղդասարովի աշխատանքները): Ցուցահանդեսին զուգահեռ՝ կընթանա գիտական քննարկում, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան գրողներ, գրականագետներ:

Ցուցահանդեսը Չարենցի տուն-թանգարանում կգործի մինչև հունիսի 20-ը, որից հետո թանգարանում կմեկնարկի «Չարենցի ծիածանված երազը՝ Երկիր Նաիրին» խորագրով կրթական ծրագիրը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար:

Եղիշե Չարենցը «Երկիր Նաիրի» վեպը գրել է մաս-մաս, ընդհատումներով (1921 թվականին Մոսկվայում ավարտել է «Քաղաքը և իր բնակիչները», 1922 թվականի աշնանը՝ «Դեպի Նաիրի», իսկ 1924 թվականի փետրվարին Երևանում՝ «Երկիր Նաիրի» մասերը), սակայն վեպն ունի պատմական ամբողջական հիմք ու շաղախ՝ վավերական հանգամանքներ, վավերական հերոսներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ