Զինված Ուժեր
17:40 05/03/2020

Միջոցառումներ Զինված ուժերում՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով ՀՀ զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ.

  • ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով,
  • ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների և այլ շահառուների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը, իսկ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրերի տրամադրումն իրականացվում է հսկիչ-անցագրային կետերից՝ բացառելով վերջիններիս մուտքը ստորաբաժանումների տարածք,
  • շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրամադրվում է արձակուրդ միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրեն­քի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայու­թյան դեպքում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ