fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում հակահամաճարակային բոլոր միջոցառումները իրավական են․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 9-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջերս ակտիվ շրջանառվող այն թեզին, թե իբր Հայաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները իրավական հիմք չունեն։

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը:

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը:

Այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող« Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:

Լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշմամբ:

COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ:

Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոոխություններ կատարելու մասին նախագծով», – գրում է Ավանեսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ