fbpx
Աշխարհ

Միջուկային պատերազմի վտանգներն աճում են․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Միջուկային պատերազմի վտանգներն աճում են, իրավիճակն աշխարհում դառնում է վտանգավոր, և սա բազմաթիվ պատճառներ ունի, այդ թվում՝ երկրների միջև վստահության պակասը, երկխոսության անբավարարությունը, գիտության և տեխնիկայի արագ զարգացումը և նոր տեխնոլոգիաները։ Այս մասին Коммерсантъ թերթին տված հարցազրույցում ասել է զինաթափման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն։

«Շատ վերլուծական կազմակերպություններ, սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետներ խոսում են միջուկային հակամարտության աճող վտանգի մասին։ «Դատաստանի օրվա» հանրահայտ ժամացույցը կրկին վերադարձրել են կեսգիշերից երկու րոպե պակաս ժամին։ Լուրջ մտահոգություններ կան, որ իրավիճակը կրկին դառնում է բավական վտանգավոր։ Եվ ես տեսնում եմ շատ տարբեր պատճառներ դրա համար»,-ասել է Նակամիցուն։

Նրա խոսքով՝ ցավոք, պետությունների, ներառյալ միջուկային տերությունների միջև վստահությունը լրջորեն խախտված է։

«Անհրաժեշտ է նշել երկխոսության անբավարարությունը։ Կարծես թե առաջատար տերությունները և մյուս երկրները սկսում են ռազմական հնարավորություններն ավելի շատ գնահատել, քան դիվանագիտությունը, բանակցությունները և երկխոսությունը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Նրա գնահատականով՝ դիտարկվում է նաև միջազգային հարաբերությունների ընդհանուր վատացում, որը վերածվում է սուր հռետորաբանության։ «Մեր աչքի առջև զարգանում է անմխիթար իրավիճակ»,-հստակեցրել է Նակամիցուն։

Բավցի դրանից՝ նա նշել է գիտության և նոր տեխնոլոգիաների արագ զարգացման գործոնը։

«Մենք ստույգ չգիտենք, թե ինչպես դա կանդրադառնա միջուկային ոլորտի վրա, սակայն շատերը արդեն սկսում են խոսել այն մասին, թե առնվազն անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ ինչպիսին կարող են լինել կիբեռտարածաշրջանում վնասաբեր գործողությունների՝ արհեստական ինտելեկտի օգտագործմամբ զենքի, հիպերձայնային զենքի և սովորական սպառազինությունների հետևանքները։ Դրանք կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ»,-պարզաբանել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ