fbpx
Աշխարհ

Միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է ՌԴ-ին զսպելու համար

Փոքր հզորության միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է Ռուսաստանին զսպելու համար: Երկիրը չի նախատեսում դրա կիրառման շեմի նվազեցում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դևիդ Թրահթենբերգը:

«Պատճառը, որ որոշեցինք գնալ փոքր հզորության միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այն է, որ տեսնում ենք, թե ինչ են անում ռուսները, և դա մեծ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է նա Կոնգրեսում անցկացվող լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտահոգությունն է հարուցում ռուսական, այսպես կոչված, «էսկալացիա ապաէսկալացիայի համար» հայեցակարգը, որը նախատեսում է սպառազինության սովորական տեսակների օգտագործմամբ ռազմական կոնֆլիկտների պայմաններում միջուկային զենքի սահմանափակ կիրառում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ