Հասարակություն

Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները տրանսպորտային ցանցում շահագործումից կհանվեն

Երևանի ավագանու փետրվարի 9-ին գումարված 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում մի շարք որոշումներ են կայացվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ  ավագանու քվեարկությամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում կառուցվելու է նոր մանկապարտեզ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն եվրո: 7 մլն եվրո հատկացրել է Եվրոպական ներդրումային բանկը, 2 մլն եվրո՝ քաղաքապետարանը, 5 մլն եվրո դրամաշնորհ Կանաչ կլիմայի հիմնադրամը, իսկ մեկ մլն եվրո՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

«Ավագանու մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կկատարվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Քարտուղարություն» և «Անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանումներում: Որոշման նախագծիհիմնականզեկուցող, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Դավիթ Համբարյանի խոսքով՝ կառուցվածքային փոփոխությունը նպատակ ունի հավասարաչափ բաշխել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, բացառել իրականացվող գործառույթների կրկնությունները, ինչպես նաև համակարգված և մասնագիտացված գործունեություն իրականացնել՝ համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում տարբերակված և առանձնահատկությունները սահմանող գործառույթների ամրագրմամբ:

Մեկ այլ կառուցվածքային փոփոխության համաձայն էլ՝ Կենտրոն վարչական շրջանում աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները կվերակազմավորվեն «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:

«Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ ևս փոփոխություն կատարվեց, ըստ որի, կազմակերպությունը իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը:

Երևանի ավագանին նոր անդամ ունի: «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվեց դաշինքի ցուցակովհերթական թեկնածու Անուշ Քլոյանին:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի իր լիազորությունները և նոր քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:

Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, տեղակալ՝ Լիլիթ Կիրակոսյանը։

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 16-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ