Համացանցում տեղեկություններ էին սկսել շրջանառվել, որ հայ հայտնի երգիչ Ֆորշը (Վահան Գևորգյան) սրտի կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ֆորշի որդին՝ Արեգ Գևորգյանը, Armenpress-ին ասել է, որ երգիչն իրեն լավ է զգում։
Նա նշել է, որ միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չէ ու կանցնի՝ առանց հետքեր թողնելու։
Լրատվականը, հղում կատարելով Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրներին, նշում է, որ երգիչը մի քանի օր է հիվանդանոցում է, բայց 2 օրից դուրս կգրվի։
