fbpx
Սպորտ
11:06 14/02/2020

Միլանն ու Յուվենտուսը հավասար պայքար մղեցին․ Իտալիայի գավաթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Այս հանդիպումը՝ թիմերի միջև, առաջինն էր։

Հաշիվը 61-րդ րոպեին բացեց Անտե Ռեբիչը՝ առաջ մղելով «Միլան»-ին։ 72-րդ րոպեին, սակայն, ակումբը մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Տեո Էրնանդեսը։

Խաղավերջում Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ այդպիսով փրկելով «Յուվենտուս»-ին պարտությունից։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին Թուրինում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ