fbpx
Սպորտ

Միլանը ցանկանում է ձեռք բերել Ռոմայի երկու ֆուտբոլիստի

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Ռոմա»-ի երկու խաղացողի ծառայություններով և կփորձի ձեռք բերել նրանց։ Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:

Ակումբի ղեկավարները պատրաստվում են հաջորդ ամռանը գնել անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի և կիսապաշտպան Չենգիզ Ունդերի տրանսֆերները:

Հիշեցնենք, որ անգլիացին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս իտալական ակումբի կազմում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Էվերտոնը»․ Սմոլինգին իր կազմում է ցանկանում տեսնել միայն «Էվերտոնը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ